Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը

Իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը
13.12.2019 | 12:07

«Հրապարակը» գրում է. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի առաջարկով, նախատեսում են ոստիկանությանն իրավունք վերապահել՝ ունենալու տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ իրականացնելու համար:

Նախկինում էլ ոստիկանությունն ուներ այդ իրավունքը, բայց կատարում էր ԱԱԾ-ի տեխնիկայով, ըստ այդմ՝ ԱԱԾ-ի գիտությամբ։
Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը։ Եվ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կասկածամտությամբ, ով վախենում է դավադրություններից և ուժային կառույցների դժգոհությունից, ուզում է ամեն ինչ վերահսկել»:

Դիտվել է՝ 6905

Մեկնաբանություններ